AM | RU
USD
EUR
RUB

Էրդողանի մեծ ձեռքբերումը գերտերությունների հետ հարաբերություններում

 
 

Անցնող շաբաթը քաղաքական զարգացումների առումով չափազանց բովանդակալից էր։ Այս օրերի ընթացքում միջազգային հանրության ողջ ուշադրությունը կենտրոնացած էր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող նոր իրադարձությունների, իսկ ավելի կոնկրետ՝ Սիրիայի քրդաբնակ շրջանների ուղղությամբ Թուրքիայի հարձակման վրա։ Ռազմական մի գործողություն, որի մասին պաշտոնական Անկարան վաղուց էր երազում, բայց հանգամանքների բերումով անընդհատ ստիպված էր լինում հետաձգել։ Եվ ահա հիմա, երբ թվում էր թե սիրիաբնակ քրդերը բավական ամրացրել են իրենց դիրքերը տարածաշրջանում և վայելում են Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական համագործակցության պտուղները, պարզ դարձավ, որ ամեն ինչ այնքան էլ լուսավոր չէ նրանց համար և որ ընկերությունը գերտերությունների հետ նույնքան անսպասելի կարող է անհետանալ, որքան անսպասելի ձևավորվել էր։

Մեծ հաշվով, թուրքեի հարձակումը կանխատեսելի էր։ Ճիշտ այնպես, ինչպես կանխատեսելի էր նույն Ռուսաստանի կամ ԱՄՆ֊ի վարքագիծը Սիրիայում ընդհանրապես և քրդերի հարցում՝ մասնավորապես։ Գործնականում քրդերն այսօր հայտնվել են մեզ՝ հայերիս, համար շատ ծանոթ իրավիճակում։ Երբ գերտերությունների աշխարհաքաղաքական և տնտեսական շահը գերակշռւոմ է այս կամ այն ժողովրդի ազգային շահը։ Մենք դա տեսել ենք անցած դարի սկզբներին։ Եվ ամենևին էլ տարօրինակ չէ, որ այս օրերին նման համեմատություններ շատ են անցկացվում։

Իրենք՝ քրդերը, բավական ժամանակ ունեին հասկանալու համար, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի փաստացի չեզոքացումից հետո, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առաջնահերթությունները Սիրիայում և ընդհանրապես տարածաշրջանում փոխվել են։ Գոնե թե Իրաքյան Քրդստանում անցած անկախության հանրաքվեից ստացվաած ազդակները պետք է, որ բավարար լինեին քրդերին՝ տեսնելու համար այդ ամենը։ Բայց քաղաքականապես թույլ պատրաստված առաջնորդներով ժողովուրդը չընկալեց իր իրական տեղն ու կարևորությունը տարածաշրջանում և ներգրավվեց մի նոր արկածախնդրության մեջ, որի հետևանքը Թուրքիայի հարձակումը եղավ։

Արդյունքում, քրդերին զինելու ամերիկացիների նախաձեռնությունը դարձավ Թուրքիայի հարձակման հիմնական առիթ։ Եվ եթե մինչև վերջ անկեղծ լինել, պետք է ասել, որ չեմ հավատում, թե Թուրքիան և Միացյալ Նահանգները այս հարցում որևէ տարաձայնություն ունեն։ Որքան էլ կողմերը միմյանց ուղղված մեղադրանքներ և անգամ սպառնալիքներ հնչեցնեն, փաստը մնում է այն, որ ամերիկացիները Էրդողանին Սիրիա մտնելու հիանալի առիթ և նույնիսկ որոշակի լեգիտիմություն տվեցին։ Սա այն դեպքն է, երբ փաստերը իսկապես շատ խոսուն են։

Խաբված կողմը թերևս Ռուսաստանն է, որն այնքան է ոգևորվել թուրք-ամերիկյան հարաբերությունների թվացյալ սրացումից, որ պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ գևեթե ամեն հարցում։ Թուրքիայի հարձակումից առաջ Աֆրինից ռուսական զորքերի դուրս բերումը դրա վառ և շատ ցավալի ապացույցներից մեկն է։ Ճիշտ է, Անկարան էլ իր հերթին է որոշակի զիջումներ անում Մոսկվային, օրինակ, որևէ կերպ չի խոչնդոտում սիրիական զորքերի առաջխաղացմանը Իդլիբի ուղղությամբ, բայց սահմանամերձ քրդական շրջաններում վերահսկողություն սահմանելու համար Թուրքիան ավելի մեծ զոհողությունների էլ է պատրաստ։

Ինչևէ, հիմա արդեն կարելի է փաստել, որ քաղաքական և դիվանագիտական առումով Թուրքիան բավական արդյունավետ աշխատանք է կատարել, ինչը թույլ է տվել նրանց Սիրիայի տարածքում սկսել «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած ռազմական գործողությունը։

Այն, որ Մերձավոր Արևելքը դեռ երկար է տառապելու տարատեսակ պատերազմների բոհում, կարծում եմ, ակնհայտ է։ Եվ, անկեղծ ասած, քրդերի ճակատագրով առանձնապես չեմ էլ անհանգստանում։ Այս ողջ պատմության մեջ ամենամտահոգիչ փաստը թերևս այն է, որ Թուրքիան գերտերությունների հետ պայմանավորվելու մեծ ռեսուրս ունի։ Երևակայելու բան է` մի տարածաշրջանում, որտեղ բոլորը պատերազմում են բոլորի դեմ, որը չափազանց հարուստ է բնական ռեսուրսներով և որտեղ մեծամասամբ որոշվում է համաշխարհային քաղաքականությունը, Թուրքիան կարողանում է առաջատար դերակատարում ստանձնել և իր շահը առաջ տանել։ Ընդ որում, դա անում է քաղաքական բավական բարդ կոմբինացիաների և ռազմական լուրջ կարողությունների կիրառմամբ։

Համաձայնվեք՝ բավական անհանգստացնող փաստ է։ Կասկածից վեր է, որ Մերձավոր Արևելքում հաջողություններ արձանագրող Թուրքիան չի կարող բավարարվել միայն այդ տարածաշրջանում ազդեցիկ դերակատարություն ունենալու հնարավորությամբ։ Պաշտոնական Անկարան վաղուց է աջ ու ձախ նայում և ակտիվություն ցուցաբերում Սև Ծովի ավազանում, Բալկաններում և մեր տարածաշրջանում։ Ճիշտ է Թուրքիայի այդ ակտիվությունը շատերն են փորձում սահմանափակել, բայց արդեն տեսանք, որ Սիրիայի դեպքում Անկարան կարողացավ բոլոր համաձայնությունները ստանալ։

Վերադառնալով Սիրիա՝ ուզում եմ անպայման նշել Իրանի Իսլամական Հանրապետության խիստ հետաքրքիր մարտավարությունն ու սպասողականությունը։ Այս օրերին շատերն են նկատել, որ պաշտոնական Թեհրանը շատ թեթև է արձագանքել Թուրքիայի հարձակմանը։ Պասրկաստանը դեռ սպասում է։ Թեհրանում հասկանում են, որ ամերիակցիների կողմից օգտագործված, ռուսների կողմից դավաճանված և թուրքերի կողմից հարձակման ենթարկված քրդերը ուշ թե շուտ վազելու են դեպի իրանցիների գիրկը։ Եվ որ Սիրիայում էլ, ինչպես մինչ այդ Իրաքում էր, վերջին հաշվով դոմինանտ դիրք է ունենալու այն երկիրը, որը այժմեական տնտեսական շահը ստորադասում է երկարատև քաղաքական շահին։ Այսինքն հենց ինքը՝ Իրանը։ Եվ դա լավ է։ Գոնե թե Թուրքիայի ախորժակները զսպելսու տեսակետից։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

«Կարևոր է» հաղորդաշարի ստորև ներկայացված հաղորդման երկրորդ հատվածը նվիրված է ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանն ու հայկական կողմի պատասխան հնարավոր քայլերին։ 

Լրահոս
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Մեղրին Ադրբեջանին խոստացող ԱՄՆ-ն, ե՞րբ է հայամետ պահվածք ունեցել, որ այսօր ունենա Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել. կան տասնյակ վիրավորներ ու զոհեր Հոկտեմբերի 22-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ Արփինե Հովհանիսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին Ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը լքել է Թուրքիան՝ Հաշուքջիի գործի ֆոնին Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ «Հրապարակ». ԼՂ բանակցություններում ԱԳ նախարարի մոտեցումներն ու մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվո՞ւմ են «Հրապարակ». Ինչ դժգոհություն է հասունանում Ոստիկանության ներքին զորքերում «Փաստ». «Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ «Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 17 Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից Ոստիկանություն բերման է ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ. ԱՄՆ դեսպան Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan