Միայն ժողովրդավարական Ադրբեջանի հետ կարելի է հասնել ԼՂ հակամարտության լուծմանը. Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում

Միայն ժողովրդավարական Ադրբեջանի հետ կարելի է հասնել ԼՂ հակամարտության լուծմանը. Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներին հորդորել է պայքարել Ադրբեջանում ժողովրդավարություն հաստատելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էդմոն Մարուքյանն արձագանքել է ադրբեջանական պատվիրակության անդամների հայկահայկական հայտարարություններին` հորդորելով նախևառաջ ուշադրություն դարձնել Ադրբեջանում ժողովրդավարության հաստատմանը: «Միայն ժողովրդավարական Ադրբեջանի հետ կարելի է հասնել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը` հիմնվելով մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի վրա»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մարուքյանը:

Այնուհետև, շնորհավորելով Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների կոմիտեի նոր նախագահ Դունյա Միատովիչին, պատգամավորը ասել է, որ պատրաստ է աջակցել նրան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներում մարդու իրավուքների պաշտպանության ժողովրդավարական արժեքները հետընթաց են ապրում։

Էդմոն Մարուքյանը նշել է, որ պետք է բարելավել փաստաբանների և մարդու իրավուքնների պաշտպանների մասնագիտական գործունեությունը՝ առաջարկելով միջազգային մակարդակով փորձված և հաջողված լուծումներ որոշում ընդունողների համար։

Պատգամավորը հավելել է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության սպասումները Մարդու իրավունքներով զբաղվող կոմիտեի նոր նախագահից բարձր են և ինքը որպես այդ կառույցի անդամ ևս պատրաստ է իր ներդրումն ունենալ հանուն մարդու իրավունքների և ժողովրդավարության պայքարի գործում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում