Նախկին պատգամավորի փեսայի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Նախկին պատգամավորի փեսայի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դի: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկը բռնության հետքեր չի արձանագրել:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու համար, կատարվել է դեպքի զննություն, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով՝ մահացածը 33-ամյա Գոռ Առաքելյանն է, ով Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է, ով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման Վերնիսաժի տարածքում կրակոցներ արձակելու և մի քանի մարդու հրազենային մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Գոռ Առաքելյանը դատապարտվել էր 6.5 տարվա ազատազրկման, սակայն վերջերս համաներմամբ ազատ էր արձակվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում