Օսիկյանն ազատվել է ՔԿ վարչության պետի պաշտոնից. նշանակվել է Ռաֆայել Հովհաննիսյանը

Օսիկյանն ազատվել է ՔԿ վարչության պետի պաշտոնից. նշանակվել է Ռաֆայել Հովհաննիսյանը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Ռաֆայել Հովհաննիսյանին Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արթուր Օսիկյանը ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում