Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ գրառում կատարելու պատճառով 311 անձ է ձերբակալվել

Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ գրառում կատարելու պատճառով 311 անձ է ձերբակալվել

Թուրքիայում 311 անձ է ձերբակալվել սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության վերաբերյալ սոցկայքերում գրառումներ կատարելու և գործողությանը դեմ արտահայտվելու պատճառով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Cumhuriyet-ը:

Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են սոցիալական կայքերում «ահաբեկչության քարոզ անելու» մեջ:

Թուրքիայում անձին «ահաբեկչության քարոզ անելու» մեղադրանք առաջադրելը բավականին տարածված պրակտիկա է և կիրառվում է բոլոր դեպքերում, երբ քաղաքացիները և գործիչները հայտնում են պաշտոնական Անկարայի տեսակետներին հակառակ դիրքորոշումներ:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից ներխուժել են Սիրիայի Աֆրին շրջան և քրդերի դեմ ռազմական գործողություն սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել են քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտել 3 ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում