Բաքվի Նիզամիի թաղամասի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Բաքվի Նիզամիի թաղամասի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նիզամիի թաղամասում գտնվող բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:

Նախնական տվյալների համաձայն` պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:

Դեպքի վայրում աշխատում են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական հաշվարկները:

Հաղորդվում է, որ հնարավոր է փլատակների տակ մնացած մարդիկ լինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում