«Հրապարակ». Շինանյութի Սերգեյը մտադիր է վաճառել Ուկրաինայում գտնվող խաղային բիզնեսը

«Հրապարակ». Շինանյութի Սերգեյը մտադիր է վաճառել Ուկրաինայում գտնվող խաղային բիզնեսը

Գործարար Սերգեյ Մանուկյանը (Շինանյութի Սերգեյ) և ազատ արձակված որդին` Արման Մանուկյանը, երեք օր առաջ Հայաստան են վերադարձել։ Դեռևս 2017 թվականի նոյեմբերին գործարարի որդուն և զարմիկին Ուկրաինայի մայրաքաղաք Կիև քաղաքում անհայտ անձինք զենքի սպառնալիքով առևանգել էին սեփական առանձնատան բակից, և մոտ երկու ամիս երիտասարդ տղաների տեղն անհայտ էր, նրանց մասին որևէ տեղեկություն չկար, և միայն օրերս են նրանց ազատ արձակել։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ պատանդներին հայտնաբերել են տեղի իրավապահ մարմինները։

«Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ քրեական գործ հարուցվել է, թե ոչ, և, առհասարակ, գործի մանրամասները գաղտնի են պահվում։ Սակայն տեղեկացանք, որ գործարարը մտադիր է վաճառել Ուկրաինայում գտնվող խաղային բիզնեսը, քանի որ որդին այլևս չի վերադառնալու Ուկրաինա»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում