Հռոմում փորձել են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

Հռոմում փորձել են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Հռոմում փորձել են ձերբակալել: Պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է լուսանկարներ Հռոմի իր հյուրանոցի համարից, որում երևում է, որ ոստիկանները ներխուժել են նրա համար և գործողություններ են իրականացնում: «Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր հյուրանոցի իմ սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ»,-գրել է Փաշինյանը։

2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն առժամանակ ընդհատակ էր անցել, Ինտերպոլի միջոցով նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, իսկ Իտալիայի ոստիկանությունը աչալուրջ է գտնվել և փորձել է ձերբակալել նրան 10 տարի անց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում