Հայաստանում հունվարի 31-ից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հայաստանում հունվարի 31-ից  օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հայաստանի տարածքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 4-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով:

Երևանում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա: Առաջիկա 5 օրերին ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +11-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում