Նիկոլ Փաշինյանն Ինտերպոլի կայքում Հայաստանի կողմից հետախուզվող անձանց ցանկում չկա

Նիկոլ Փաշինյանն Ինտերպոլի կայքում Հայաստանի կողմից հետախուզվող անձանց ցանկում չկա

Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի անունը Ինտերպոլի կայքում Հայաստանի կողմից հետախուզվող անձանց ցանկում չկա:

Ինտերպոլի կայքում Հայաստանի կողմից հետախուզվող անձանց ցանկում 9 մարդ կա, որոնց թվում բացակայում է Նիկոլ Փաշինյանի անունը:

Հայաստանի կողմից Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարված հետևյալ անձանց նկատմամբ` Սարգսյան Առաքել, Մալխասյան Մարտին, Քալանթարյան Արմեն, Փիրուզյան Վարդան, Սիրադեղյան Վանո, Գյուլնազարյան Արթուր, Պետրոսյան Արմենուհի, Երիցյան Ռոբերտ, Խաչատրյան Տիգրան:

Փաշինյանը հունվարի 30-ին հայտարարել է Իտալիայում ոստիկանության կողմից իրեն ձերբակալելու փորձի մասին: «Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր հյուրանոցի իմ սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը:

Միջադեպի կապակցությամբ պարզաբանում է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը. «ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե Իտալիայի ոստիկանությունը Հռոմում «պաշարել է» իր հյուրանոցային սենյակը` ձերբակալելու նպատակով: Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը:
Հայտնում ենք, որ 01.07.2009 թ` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում