Կարո Փայլանը աջակցություն է հայտնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը քննադատելու համար ձերբակալված թուրք բժիշկներին

Կարո Փայլանը աջակցություն է հայտնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը քննադատելու համար ձերբակալված թուրք բժիշկներին

Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր աջակցությունն է հայտնել Թուրքական ԶՈւ կողմից սիրիական Աֆրինում քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունները քննադատելու պատճառով ձերբակալված թուրք բժիշկներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կարո Փայլանը այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում:

«Ոչ թե կյանքը պաշտպանելն է հանցանք, այլ պատերազմը պաշտպանելը: Թուրք բժիշկների միության կողքին ենք»,– գրել է Կարո Փայլանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում