Հայաստանն ու Եվրամիությունը վերսկսել են ոլորտային քննարկումները

Հայաստանն ու Եվրամիությունը վերսկսել են ոլորտային քննարկումները

Հայաստանն ու Եվրամիությունն ակտիվ աշխատանքներ են տանում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Կողմերը Երևանում քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ու կլիմայի հարցերը: Հատուկ ուշադրության կենտրոնում է մեր երկրի էներգետիկ ոլորտը, մասնավորապես, եվրոպական ընկերությունները հետաքրքրված են հայկական այլընտրանքային էներգիայով: Հայ ու եվրոպացի պատվիրակները անդրադարձել են ատոմակայանի շահագործման համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումների իրականացմանը, դրա փակման հնարավորություններին՝ կարևորելով Հայաստանի համար էներգետիկ անվտանգության հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում