Օբամեյանգը ժամանել է «Արսենալ»-ի մարզաբազա, որտեղ բուժզննում կանցնի

Օբամեյանգը ժամանել է «Արսենալ»-ի մարզաբազա, որտեղ բուժզննում կանցնի

Գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա»-ից Լոնդոնի «Արսենալ» մոտենում է ավարտին: 28-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայից ժամանել է Լոնդոն ու արդեն գտնվում է «Արսենալ»-ի մարզաբազայում, որտեղ կանցնի բուժզննում:

Սպասվում է, որ առաջիկա ժամերին կամ հունվարի 31-ին՝ տրանսֆերային պատուհանի վերջին օրը, կողմերը կկնքեն պայմանագիրը:

Ոչ պաշտոնական տվյալներով, անգլիական ակումբը «Բորուսիա»-ին կվճարի 63 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում