Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցն ուղարկվել է ՄԱԿ

Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցն ուղարկվել է ՄԱԿ

2018թ-ի հունվարի 29-ին ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտե է ուղարկվել «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի», «Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (International Partnership For Human Rights ) և «Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության (World Organisation against Torture)» համատեղ զեկույցը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների վիճակին:

Զեկույցում նշվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների թիվն ու նրանցից շատերի անունները, ովքեր ձերբակալվել են քաղաքական մոտիվներով, Նարդարանում, Գոբուստանի բանտում խոշտանգումների եւ սպանությունների փաստերի, այլ բանտերում բանտարկյալների մահվան դեպքերի մասին:

Զեկույցում անդրադարձ է կատարված նաև ռազմական գործողությունների հետևանքով գրանցված կորուստներին, ինչպես նաև Հայաստանի համար «լրտեսություն կատարելու» մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացիների հարցին և պահանջ է ներկայացված մանրամասն քննելու բոլոր հանցագործությունները:

ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտե ուղարկված զեկույցում նշվում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող խոշտանգումների, քաղաքացիներին պրոֆեսիոնալ իրավաբանական ծառայություններից օգտվելու հնարավորությունից զրկելու, ինչպես նաև այն փաստաբանների մասին, ովքեր քաջություն են ցուցաբերում այդ երկրում զբաղվելու քաղբանտարկյալների հարցերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում