«Հրապարակ». Ապրիլին կառավարությունում գրեթե փոփոխություններ չեն լինելու

«Հրապարակ». Ապրիլին կառավարությունում գրեթե փոփոխություններ չեն լինելու

Չնայած բոլորն անհանգիստ ու անհամբեր սպասում են ապրիլին՝ ենթադրելով, որ խոշոր փոփոխություններ են լինելու կառավարման համակարգում, սակայն «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ գրեթե ոչ մի փոփոխություն չի լինելու։

«Բանն այն է, որ մինիմում-ծրագիրը մեկն է՝ Սերժ Սարգսյանի անցնցում, հարթ, վստահության մեծ ռեսուրսով վարչապետ նշանակվելը։ Ուստի բոլոր խնդիրների լուծումը հետաձգվել է մինչև տարեվերջ՝ ոչ մի առանցքային պաշտոնյա այս փուլում չի փոխվելու։ Բոլորով հաշտ-համերաշխ, ուրախ-զվարթ, առանց ավելորդ դժգոհների ու դժգոհությունների լուծելու են թիվ մեկ խնդիրը։ Բոլոր կառուցվածքային, կադրային, բովանդակային փոփոխությունները, տեղափոխությունները կկատարվեն տարեվերջին, երբ իշխանության հավերժացման հետ կապված կրքերը հանդարտված կլինեն, մանր-մունր բողոքի ակցիաները՝ ճնշված, և երկիրը կմտնի երկարատև թմբիրի շրջան»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում