Օբամեյանգը պաշտոնապես «Արսենալ»-ի ֆուտբոլիստ է

Օբամեյանգը պաշտոնապես «Արսենալ»-ի ֆուտբոլիստ է

Դորտմունդի «Բորուսիա»-ի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:

Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակով է պայմանագիրը կնքված: Օբամեյանգը Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում անցկացրած Բունդեսլիգայի 144 խաղում խփել է 98 գնդակ:

Օբամեյանգը Գաբոնի ֆուտբոլի ազգային թիմի ավագն է և 2015 թվականին ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում