Թուրքական ուժերը հրետակոծել են Աֆրինի կենտրոնը. կան տուժածներ

Թուրքական ուժերը հրետակոծել են Աֆրինի կենտրոնը. կան տուժածներ

Թուրքական բանակը հրետակոծել է Սիրիայի Աֆրին քաղաքի կենտրոնական Աշրաֆիյա թաղամասը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, նախնական տվյալներով, հրետակոծման հետևանքով 10 խաղաղ բնակիչ հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկատվությունը հայտնել է քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն:

«Թուրքական բանակը և նրան ենթակա ահաբեկչական խմբավորումները հրետակոծել են Աֆրինի կենտրոն Աշրաֆիյա թաղամասը: Տուժել է առնվազն 10 խաղաղ բնակիչ: Տուժածների ինքնությունները պարզված են»,– ասել է Խեդուն:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը Սիրիայի Աֆրին նահանգի քրդական ուժերի դեմ: Այս գործողության մեջ թուրքական ուժերին միացել է նաև Սիրիական ազատ բանակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում