ՍԴ անդամները հրաժեշտ են տվել լիազորություններն ավարտող Կիմ Բալայանին

ՍԴ անդամները հրաժեշտ են տվել լիազորություններն ավարտող Կիմ Բալայանին

ՀՀ սահմանադրական դատարանի անդամները եւ աշխատակազմը հունվարի 31-ին հրաժեշտ են տվել ՍԴ անդամ Կիմ Բալայանին, ում լիազորությունները դադարում են փետրվարի 1-ից:

Ինչպես տեղեկացրին ՍԴ մամուլի ծառայությունից, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ գործընկերները պարոն Բալայանին հաջողություն են մաղթել նրա հետագա գործունեության մեջ:

Կիմ Բալայանն իր գործընկերներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքում ունեցած ներդաշնակ համագործակցության համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում