AM | RU
USD
EUR
RUB

Փաստաբանների նկատմամբ տուգանքի կարգավորումը դատական օրենսգրքից հանելը դեռ հարցի լուծում չէ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծից փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումը հանելը և երեք դատավարական օրենսգրքերում ներկայացնելը դեռ հարցի լուծում չէ: Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Ազգային Ժողովին և ՀՀ կառավարությանը խնդրանք ենք ներկայացրել` հանել նախագծից փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու մասին կարգավորումը և այդ հարցի լուծման հնարավորությունը վերապահել դատավարական օրենսգրքերին: Ինչո՞ւ ենք այս առաջարկը որպես միջանկյալ լուծում ներկայացրել և ինչպես ենք այն հիմնավորել: Մենք նշել էինք, որ դատավարական օրենսգրքերի ընդունման ժամանակ փաստաբանների պալատը հնարավորություն կունենա ներկայացնել իր փաստարկները առավել բազմակողմանի, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կառույցի դիրքորոշումով: Այսինքն` դատավարական օրենսգրքերով այս հարցի լուծման հիմքում դրված է այն, որ ժամանակ ունենանք ներկայացնելու մեր փաստարկները, որովհետև, կարծում ենք, որ չի կարելի այդպիսի կարգավորում մտցնել»,- ասաց Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի նախագահը « Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծից փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումը հանելը որպես առաջին փուլ դրական լուծում է համարում, սակայն փաստաբանները պատրաստվում են իրականացնել հաջորդ քայլերը: Նրա խոսքով` եթե փորձ արվի տուգանքի վերաբերյալ կարգավորումը մտցնել «Քաղաքացիական դատավարության» օրենսգիրք, ապա կվերադառնան նույն պայքարի ձևին:

«Գիտենք, որ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է: 2016 թվականին քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանում քննվել է 132 հազար 581 գործ, որից միայն 4 դեպքերում է փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառվել: Այսինքն` ակնհայտ է, որ քաղաքացիական գործերով դատական տուգանքը որպես սանկցիա կիրառելու անհրաժեշտություն չկա»,- եզրափակեց Զոհրաբյանը:

Լրահոս
ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին Ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության իմիտացիա ստեղծել Հայոց եկեղեցուն բարգավաճում, հայ-լիբանանյան կապերին՝ էլ ավելի ամրապնդում. Միշել Աունը հյուրընկալվեց Մայր Աթոռում Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ՀՀ վարչապետը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը Քաղաքագետն Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ լայն կոնսենսուս է տեսնում Թրամփն աշակերտների եւ ուսուցիչների հետ կքննարկի դպրոցներում անվտանգության ապահովման հարցը ՀՀ Ազգային ժողովի եւ Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերը կխորացնեն փոխգործակցությունը Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան Ինովացիոն կենտրոնում նախագծվող ու արտադրվող սարքերով ծղոտից էներգիա են ստանում, արհեստական անձրև առաջացնում ու չեզոքացնում կարկուտը Գևորգ Կոստանյանն առաջնահերթ է համարում մարտի 1-ի դեպքերի առաջացման պատճառների և հիմքերի վերացումը 20 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում. ամենաշատ թեկնածուներ առաջադրել է իշխող ՀՀԿ-ն Երևանում կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը Պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլտվություն հասկացությունները. Լեւոն Մկրտչյան Սուրեն Կարայանը ՀՀ Նախագահին է զեկուցել հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանին Կրթական ոլորտում ցանկացած քայլ պետք է հեռանկարային լինի Գեւորգ Կոստանյանն առաջադրվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Միջին ամսական աշխատավարձը պետական հատվածում աճել է 7.1, մասնավորում` 11.3 տոկոսով Առաջիկա օրերին արևային եղանակը կպահպանվի ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին նախագծին ԱԺ հանձնաժողովը քննարկում է ռեյտինգային ընտրակարգը վերացնելու «Ծառուկյան» խմբակցության նախագիծը Արցախի նախագահը մասնակցել է ոստիկանության գործունեության արդյունքների ամփոփման նիստին Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակցի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերում բարեգործություն կիրականացվի Որևէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման. ՄԻՊ արձագանքը քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի նոր կարգին Ջորջ Քլունին 500 հազ. դոլար կտրամադրի ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողության խստացման ակցիաների համար Մադագասկարի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այց կկատարի Հայաստան ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը կազատվի պաշտոնից Արա Սաղաթելյանը Երուսաղեմում մասնակցում է խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների միջազգային համաժողովին Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Տարոն Մարգարյանը Սաթիկ Սեյրանյանի հետ քննարկել է քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու նոր որոշումը Երևանի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են «Հրապարակ». Լոսանջելեսահայերը խնդրում են ԱՄՆ մուտքի արտոնագրից զրկել ավագանու ՀՀԿ անդամներին «Ժամանակ». «Տրանսգազի» Կոլյան զբաղված է թոռներին ազատելու գործով «Հրապարակ». Վարդան Մամիկոնյանը հրաժեշտ է տվել Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan