Այգեձորում ապօրինի որս կատարելու կասկածանքով երկու անձ բերման ենթարկվեցին
01/02/2018 16:17
Նմանատիպ
Այգեձոր գյուղից ոստիկանության Քաջարանի բաժին բերման են ենթարկել Լյուդվիգ Ծատրյանը իր ընկերոջ հետ ապօրինի որս կատարելու կասկածանքով:
Մեքենայի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափով «ՍԿՍ» ակոսափող հրազեն, նույն տրամաչափի 68 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի «Սայգա» տեսակի հրազեն և 10 փամփուշտ: Ուսապարկում եղել է նաև 26 սմ երկարությամբ 13.5 մմ շեղբով երկու դանակ, օպտիկական սարք և հեռադիտակ:
Հայտնաբերվածն առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում