Թուրքիայում 50 մլն քաղաքացու տվյալների տիրապետող հաքերային խումբ է բացահայտվել

Թուրքիայում 50 մլն քաղաքացու տվյալների տիրապետող հաքերային խումբ է բացահայտվել

Թուրքիայում բացահայտվել է հաքերային հանցախումբ, որն զբաղվել է քաղաքացիների անձնական տվյալների գաղտնազերծմամբ և վաճառքով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24-ը:

Խումբը, մասնավորապես, ձեռք է բերել Թուրքիայի շուրջ 50 մլն քաղաքացու անձնագրի տվյալներ և հեռախոսահամարներ:

Հաքերային խումբը ձերբակալվել է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում