Արոնյանը Ջիբրալթարի մրցաշարի առաջատարների շարքում է

Արոնյանը Ջիբրալթարի մրցաշարի առաջատարների շարքում է

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Ջիբրալթարում:

Ջիբրալթարի միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին: Նախավերջին` 9-րդ տուրում Արոնյանը գերազանցեց մրցակցին` հնդիկ գրոսմայստեր Սետհուրամանին: Արոնյանը վերջին տուրից առաջ Ջիբրալթարի մրցաշարի առաջատարներից է: Նա ունի 7 միավոր, ինչպես Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ռիչարդ Ռափորդը և Դանիիլ Դուբովը:

Լիլիթ Մկրտչյանն ունի միայն 5 միավոր: Իսկ ԱՄՆ ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը 9 հնարավորից հավաքել է 6 միավոր:

Ջիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում է 274 շախմատիստ 50 երկրից, այդ թվում՝ 92 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն է: Արոնյանի մրցակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ջիբրալթար Մասթերսի վերջին երեք տարիների հաղթող Հիկարու Նակամուրան, Դավիթ Նավարան, Պենտալա Հարիկրիշնան, Լե Քուան Լիեմը, Դուդա Յան-Քշիշտոֆը, Մայքլ Ադամսը, Վահ Հաոն, Նիկիտա Վիտյուգովը, Վասիլի Իվանչուկը և մի շարք այլ ուժեղագույն գրոսմայստերներ: Մրցաշարը կեզրափակվի փետրվարի 1-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում