«Մեդիալաբ»-ի խմբագրի նկատմամբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

«Մեդիալաբ»-ի խմբագրի նկատմամբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

«Մեդալաբ» կայքի խմբագրի նկատմամբ սոցիալական կայքերում հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ԿԱ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Մեդիալաբի» խմբագիր և տնօրեն Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքներ էին հնչեցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում