Եղվարդում կինը պարտքի դիմաց 10-ամյա երեխայի է առևանգել. իրավապահները երեխային վերադարձել են մորը

Եղվարդում կինը պարտքի դիմաց 10-ամյա երեխայի է առևանգել. իրավապահները երեխային վերադարձել են մորը

Եղվարդի բնակչուհին փետրվարի 1-ին պատանդ է վերցրել իրեն պարտք կնոջ 10-ամյա դստերը և պահանջել է վերադարձնել պարտքը: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փետրվարի 1-ին Եղվարդի բնակչուհին հաղորդում է տվել ոստիկանություն, որ իրեն ծանոթ մի կին իր հետ գումարային խնդիրներ ունենալու պատճառով իր 10-ամյա դստերը խաբեությամբ խանութ գնալու պատրվակով տարել է իր տուն և պահում է այնտեղ՝ պահանջելով վերադարձնել պարտքը: Իրավապահները համապատասխան միջոցներ են ձեռնարկել և երեխային հանձնել են մորը:

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում