Երևանում հասարակական տրանսպորտի վարորդների կրճատումներ չեն սպասվում

Երևանում հասարակական տրանսպորտի վարորդների կրճատումներ չեն սպասվում

Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխմամբ վարորդների կրճատումներ չեն սպասվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 2-ի լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքապետի տեղակալ, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:

«Նոր ցանցով սահմանվելու են հստակ չափորոշիչներ վարորդների համար: Նվազագույն պահանջը կլինի կոկիկությունը: Վարորդների կրճատման վերաբերյալ խոսք լինել անգամ չի կարող: Վարորդներն աշխատելու են հերթափոխով, հետևաբար նույնիսկ կարող է լինել լրացուցիչ պահանջ»,-ասաց Նիկոյան:

Բարեփոխումների գործընթացը ներառում է ոչ միայն համակարգի փոփոխություն, տեխնիկական արդիականացում, այլ նաև սպասարկման չափանիշների սահմանում և որակական նոր ծառայությունների ներդրում: Ուղևորների արժանապատիվ երթևեկության համար կարևոր նախապայման է վստահությունը սպասարկող համակարգի հանդեպ, որի առաջի ներկայացուցիչը վարորդն է: Նիկոյանի կարծիքով` նրանց չափանիշների սահմանման գործընթացում քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ու արձագանքն անչափ կարևոր են:

«Ավտոբուսային նոր երթուղային ցանցը, ինտեգրված սակագինը և տոմսային համակարգը» ծրագիրը, Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, իրականացվում է բրիտանական WYG International ընկերության կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում