Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո հայկական գինիների արտադրողները համագործակցության լուրջ առաջարկներ են ստացել

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից  հետո հայկական գինիների արտադրողները համագործակցության  լուրջ առաջարկներ են ստացել

Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո հայկական գինիների արտադրողները համագործակցության լուրջ առաջարկներ և ծրագրեր են ստացել:

Փետրվարի 2-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

«Առաջին դրամաշնորհները կան, որոնց մասին մենք չէինք կարող խոսել մինչև այս համաձայնագրի ստորագրումը: Դրանք փոքր ծրագրեր են, սակայն խոստումնալից: Կարծում եմ, ԵՄ-ի հետ համագործակցության լայն քաղաքական դուռ է բացվել, որը շատ շուտով կունենա տնտեսական ասպեկտ»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` մոտ ապագայում կսկսվի խաղողի այգիների տնկման կադաստրի ծրագիրը, որի իրականացման համար լուրջ ֆինանսավորում է կատարում ԵՄ-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում