Ավտոբուսների համար Երևանում նախատեսվում են բավականին խիստ և հավակնոտ չափորոշիչներ

Ավտոբուսների համար Երևանում նախատեսվում են բավականին խիստ և հավակնոտ չափորոշիչներ

Ժամկետը լրացած տրանսպորտային միջոցներ Երևանում չեն գործի: Փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:

«Բարեփոխումների գործընթացը դիտարկել ենք ամբողջությամբ նոր մեխանիզմի կիրառմամբ: Եվ այդ բարեփոխումների մեջ չի ներառվել այն, ինչ արդեն կա: Ցանցը գծվել է միկրոավտոբուսների բացառման սկզբունքով: Գործող միկրոավտոբուսների պիտանելիության ժամկետը կամ ավարտվում է, կամ արդեն ավարտվել է: Ավտոբուսների համար նախատեսվում են բավականին խիստ և հավակնոտ չափորոշիչներ: Ժամկետը լրացած տրանսպորտային միջոցներ չեն կարող գործարկվել»-ասաց Նիկոյանը:

Ավտոբուսները պետք է համապատասխանեն անվտանգության, հարմարավետության պահանջներին, ինչպես նաև տեղաշարժական խնդիրներ ունեցող մարդկանց կարիքներին:

Նիկոյանի խոսքով՝ մարդկանց մոտ 49 տոկոսը շարունակելու է երթևեկել առանց տրանսպորտ փոխելու, 32 տոկոսը երթևեկելու է մեկ տեղփոխով, մնացածը՝ երկու կամ ավել տեղփոխերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում