Բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է

Բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 2-ին հանդիպել է բազմազավակ ծնողների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է՝ հավելելով, որ մշտապես պետության ուշադրության առանցքում են նրանց հուզող հարցերն ու խրախուսելու կարեւորությունը:

Անդրադարձ է կատարվել այդ ընտանիքների սոցիալական, կրթական, առողջապահական, բնակարանային ապահովության խնդիրներին եւ այս հարցում պետության աջակցությանը: Առաջիկայում հանդիպելու եւ ԱԺ առողջապահության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում խնդիրներն առավել հանգամանալի քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում