ՌԴ ԿԸՀ-ն Պուտինի մասին հայտարարության համար նկատողություն է արել Դմիտրի Պեսկովին

ՌԴ ԿԸՀ-ն Պուտինի մասին հայտարարության համար նկատողություն է արել Դմիտրի Պեսկովին

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան նկատողություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին իր Վլադիմիր Պուտինի մասին հայտարարության համար:

Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ին, Վլադիմիր Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը հասարակական մտքի և քաղաքական Օլիմպուսի բացարձակ առաջնորդն է:

ՌԴ ԿԸՀ նախագահը նշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում չինովնիկները քարոզչության նպատակներով պաշտոնական դիրքն օգտագործելու իրավունք չունեն:

Նա հավելել է, որ Պեսկովը նման հայտարարություն է արել, պատասխանելով քաղաքական գործիչներից մեկի մասին հարցին: «Նա բացատրել է, որ գործակալություններից մեկը իր խոսքը կտրել է կոնտեքստից և այն վերնագիր դրել»,- ասել է Պամֆիլովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում