Երևանում փրկարարները ինքնասպանության փորձ են կանխել

Երևանում փրկարարները ինքնասպանության փորձ են կանխել

Փետրվարի 3-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված միջին տարիքի տղամարդն անցել է Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի ճաղաշարը և սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, փրկարարները կանխել են Ա. Ա.-ի ինքնասպանության փորձը, ով հոսպիտալացվել է Թիվ 2 բուժմիավորման հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում