Հունվարի 28-ից փետրվարի 3-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Հունվարի 28-ից փետրվարի 3-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Արցախա-ադրբեջանական սահմանագծում հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում օպերատիվ-մարտավարական իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում