Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 60 չվերթ է չեղարկվել կամ ուշացել

Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 60 չվերթ է չեղարկվել կամ ուշացել

Մոսկվայի երեք օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով փետրվարի 3-ին հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել շուրջ 60 չվերթ: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը` հղում կատարելով «Յանդեքս. ժամանակացույց» ծառայությանը: Համաձայն ռուսական լրատվամիջոցի` Մոսվայի ժամանակով 11:35-ի դրությամբ` Շերեմետևո օդանավակայանում գրանցվել է 29 չվերթի ուշացում, Վնուկովոյում` 13, Դոմոդեդովոյում` 12-ն ուշացել է, 14-ն էլ` չեղարկվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Արմենիա» միջազգային օդանավակայանների կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 3-ի համար 14:50-ի դրությամբ նախատեսված է 7 չվերթ դեպի Մոսվկա: Դրանցից երեքը, որոնք նախատեսում են վայրէջք կատարել Դոմոդեդովո օդանավակայանում, նշված ժամանակից ուշ են թռչելու, մյուսների դեպքում, ըստ ցուցատախտակի, ուշացումներ չեն նախատեսվում:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 3-ին մայրաքաղաք Մոսկվայում և Մոսկովյան շրջանում սպասվում է ուժեղ, թաց ձյուն, քամու ուժգնացում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում