Չինաստանի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

Չինաստանի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

Չինաստանի Շանդուն նահանգի քիմիական գործարաններից մեկում փետրվարի 3-ի առավոտյան պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է 1 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 6-ը, ևս 1 մարդ համարվում է անհայտ կորած:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել նահանգի Լինշու շրջանում, տեղի իշխանությունների փոխանցած տեղեկությունների համաձայն՝ պայթյունը որոտացել է տեխսպասարկման աշխատանքների ժամանակ:

Բոլոր տուժածները, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում, տեղափոխվել են հիվանդանոց:

Պայթյունի պատճառներն ու այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, տարվում է հետաքննություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում