Մխիթարյանը եկել է Հայաստանից, որտեղ լավ ֆուտբոլիստ դառնալու համար հատուկ բնավորություն է պետք. Վենգեր

Մխիթարյանը եկել է Հայաստանից, որտեղ լավ ֆուտբոլիստ դառնալու համար հատուկ բնավորություն է պետք. Վենգեր

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով, Հայաստանում լավ ֆուտբոլիստ դառնալու համար հատուկ բնավորություն է պետք ունենալ:

Վենգերը համեմատել է «զինագործների» հին և նոր ֆուտբոլիստներ Սանտի Կասորլային և Հենրիխ Մխիթարյանին: «Կասորլան և Մխիթարյանը նման են: Սանտին որպես ֆուտբոլիստ բացառիկ է: Մխիթարյանին հանդիպել եմ, երբ նա դեռ չէր խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, միշտ էլ հավանել եմ նրա խաղը: Հենրիխն ամբողջովին նվիրվում է ֆուտբոլին: Մխիթարյանը եկել է Հայաստանից, որտեղ լավ ֆուտբոլիստ դառնալու համար հատուկ բնավորություն է պետք»,- ասել է Վենգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում