Հայաստանը տապալել է Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ»-ի վաճառքի գործարքը

Հայաստանը տապալել է Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ»-ի վաճառքի գործարքը

Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին: Այս մասին հայտնում է «Комсомольская правда Беларусь»-ը:

«Մենք ցանկանում էինք Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ»-ներ: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան: Գործարքը չկայացավ»,- հայտնել է բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

Նա հավելել է նաև, որ ամենայն հավանականությամբ Բելառուսը շուտով սկսելու է ոչ մահաբեր զենքի վաճառքը Հայաստանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում