Ռեմսին հույս ունի, որ Մխիթարյանն ու Օբամեյանգը կօգնեն հաջողությամբ ավարտել մրցաշրջանը

Ռեմսին հույս ունի, որ Մխիթարյանն ու Օբամեյանգը կօգնեն հաջողությամբ ավարտել մրցաշրջանը

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Արոն Ռեմսին գովեստի խոսքեր է ասել թիմի նորեկներ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին: «Հիանալի էր, Օբամեյանգը գոլի հեղինակ է դարձել իր նորամուտի խաղում: Մխիթարյանը նույնպես փոխանցումներ կատարեց, հույս ունեմ, որ դեռ բազմաթիվ այլ փոխանցումներ կլինեն և նրանք կօգնեն մեզ մրցաշրջանն հաջող ավարտել: Պետք է պահենք կենտրոնացվածությունը և այսպիսի որակով խաղ ցուցադրենք մրցաշրջանի մնացած հատվածում»,- Ռեմսիի խոսքը մեջբերում է Daily Mirror-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում