AM | RU
USD
EUR
RUB

Հասունացել է Հայաստան-Շվեյցարիա ուղիղ չվերթ ունենալու անհրաժեշտությունը.Դոմինիկ դը Բյուման

 
 

Հայ-շվեյցարական դիվանագիտական հարաբերություններն ունեն բարձր մակարդակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը, ով պաշտոնական այցով Հայաստանում է:

«Արդեն մի քանի տարի է, ինչ Շվեյցարիան ունի իր սեփական դեսպանատունը Հայաստանում: Մենք ունենք նաեւ երկկողմանի տնտեսական հարաբերություններ, որոնք նախորդ տարի մեծ առաջընթաց գրանցեցին: Եվ մեր այս այցի նպատակն առաջին հերթին հենց տնտեսական հարաբերությունների հզորացումն է: Այս երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում չպետք է մոռանանք, որ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը 2003 թվականին հասավ Հայոց ցեղասպանության ճանաչման, ես նոր էի ընտրվել որպես պատգամավոր, եւ սա իմ ամենակարեւոր հաջողությունը եղավ: Դրանից գրեթե 15 տարի հետո պաշտոնական ներայացուցչությամբ եկել ենք Հայաստան»,-ասաց Դոմինիկ դը Բյումանը:

Նա նշեց, որ իր համար կարեւորն այն էր, որ քննարկումները սկսվեցին արդեն իսկ եղած արդյունքների հիման վրա: Նա առանձնացրեց արդյունաբերության, դեղագործության, գինեգործության, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի ոլորտները որպես երկկողմ համագործակցության զարգացման կարեւոր ուղղություններ: Շվեյցարացի պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանը միանշանակ ունի ներդրումային լավ միջավայր, կա խնդիր՝ շուկան մեծացնելու:

«Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է ուղիղ չվերթների խնդիրը լուծել, ինչը շատ կարեւոր է առեւտրային հարաբերությունները զարգացնելու համար: Նշեմ նաեւ զբոսաշրջության ոլորտը, որի զարգացման հիմնական գործոններից են ուղիղ չվերթները: Այս ոլորտում մեծ ներուժ կա, հիմնական նախապայմանները դրված են, պետք է պարզապես շատ աշխատանք տանել, որպեսզի ամրապնդենք»,-նշեց նա:

Դոմինիկ դը Բյումանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսական դիրքը բավականին մեծ զարգացումների հնարավորություն է տալիս: Այս համատեքստում նա շեշտեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաեւ Եվրամիության հետ համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ նախորդ տարվա նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

«Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, սակայն լավ հարաբերություններ ունի: Հայաստանը եւ Շվեյցարիան պետք է կարողանան ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ հարաբերությունների զարգացման ծրագիր ունենալ»,-նշեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը:

Նա հիշեց, որ առաջին անգամ Հայաստանում եղել է դեռեւս տասը տարի առաջ: Առաջին այցից ի վեր շատ փոփոխություններ չմտաբերեց, սակայն երկու բան հստակ առանձնացրեց:

«Այն տպավորությունն ունեմ, որ նոր սերունդը հասկացել է, որ Հայաստանը պետք է դուրս գա մեկուսացումից, եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ժողովրդի հոսքը կանգնի եւ Հայաստանում ստեղծվեն աշխատատեղեր: Քայլեր եմ նաեւ տեսնում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: Սրանք երկու կարեւոր գործոն են հետագա ներդրումների համար»,-ասաց Դոմինիկ դը Բյումանը՝ մատնաշելով Շվեյցարիայում Հայաստանի ներկայացվածության եւ ճանաչելիության խնդիրը:

«Սակայն սա թող չհնչի որպես քննադատություն Հայաստանին, քանի որ այն փոքր երկիր է. գիտենք, որ այն ունի մեծ մշակույթ, բարձր մտավորականություն, սակայն սա պարզապես մի պատկեր է, իսկ թե ինչ կա պատկերի հետեւում, մարդիկ այդքան էլ տեղյակ չեն»,-ընդգծեց Դոմինիկ դը Բյումանը:

Անդրադառնալով հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ շվեյցարացի պաշտոնյան նշեց, որ դեռեւս պարզ չէ, թե որպես երկրի բարձրաստիճան ներկայացուցիչ ով կմասնակցի գագաթնաժողովին:

«Սակայն հնարավոր է, որ եթե կառավարության անդամներից ոչ ոք չկարողանա գալ, Ազգային խորհրդի նախագահը որպես ներկայացուցիչ լիազորություն ունենա մասնակցելու»,-ասաց նա:

Լրահոս
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր Կառավարությունը մեր պատուհանից. ՀԴՄ-ից կարմրախայտ Պրովակացիաներից զերծ մնալու նկատառումով մարդկանց պարզապես աջակցել են, որ տեղահանվեն և մեկնեն Ադրբեջան Հայաստանի և Նիդերլանդների համար հեռանկարային է համագործակցությունը ՏՏ ոլորտում Սուրբ Սարգիս տոնի ժողովրդական սովորությունները Արցախի գումարտակներից մեկը ծառայությունը կկազմակերպի ժամանակակից պայմաններով կառույցում Զոհրաբ Մնացականանը ՄԹ պետնախարարին ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաաստանի մոտեցումները «Հրապարակ». Կահույքի բիզնեսով զբաղվող ընկերությունը շահել է դիալիզի բուժսպասարկման մրցույթը «Հրապարակ». Վաղեմության ժամկետը լրացել է և Վանոն կվերադառնա Հայաստան «Ժամանակ». Ինչ նպատակով է Աննա Հակոբյանը իր գրասնեյակը տեղափոխել է կառավարության շենք «Ժողովուրդ». ՀՀ պետական պարտքն ավելացել է «Հրապարակ». ԱԺ նախագահը իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում ՀՔԾ-ն ավարտել է քրեական գործերի նախաքննությունը Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնին անցկացնելու է հետաքրքիր միջոցառումներ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի կիրարկումը 2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 928 մլն դրամ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Եկեղեցու դեմ անհասկանալի ուժերի պայքարն ահագնանում է Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները Երևանի տրանսպորտային ցանցը հաջորդ տարվանից կազատվի միրոավտոբուսների կեսից Մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը ուսման վարձի զեղչի նպատակով Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն 70 նոր ավտոբուս կշահագործի Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Ահաբեկչություն՝ Հնդկաստանում Հալեպում և Համայում գրոհայինները կրակել են բնակավայրերի ուղղությամբ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Թաթոյան. «Բրյուսելում ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ» Սեյրան Օհանյան. «0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է» Զախարովան պատասխանել է Բոլթոնի սպառնալիքներին Արցախի նախագահն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan