AM | RU
USD
EUR
RUB

Ստամբուլի նահանգապետարանն ուշացած պատասխանել է Պոլսո պատրիարքի ընտրության վերաբերյալ դիմումին

Ստամբուլի նահանգապետարանն ի վերջո պատասխանել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար:

Ստամբուլի նահանգապետարանից հայտնել են, թե առողջական խնդիրները չեն համարվում պատրիարքական պաշտոնը թափուր ճանաչելու համար բավարար, հետևաբար Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է պատրիարքական փոխանորդի պաշտոնը, իսկ Բեքչյանի՝ պատրիարքական տեղապահ ընտրվելու մասին բոլոր գործընթացները անվավեր են ճանաչվում:

Նամակում, որտեղ պատրիարքական տեղապահ Բեքչյանի համար օգտագործվել է «այսպես կոչված» ձևակերպումը, նշվել է, որ տեղապահի ընդունած բոլոր որոշումները ևս անվավեր են:

Ակնկալվում է, որ առաջիկայում այս նամակի առնչությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանը հանդես կգա հայտարարությամբ:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Ստամբուլի նահանգապետարանը Թուրքիայի հայ համայնքի ղեկավարներին հրավիրել է հանդիպման, որը կկայանա փետրվարի 7-ին: Հանդիպմանը, ուր քննարկվելու է պատրիարքի ընտրության հարցը, մասնակցելու է նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյուն:

Լրահոս
Ալիևի հայտարարություններին միջազգային հանրության լռությունը կարող է նոր լարվածության առիթ դառնալ. Տիգրան Աբրահամյան Ջերմուկն առաջիկայում կարող է մոտ 100 հազար զբոսաշրջիկ ընդունել. համայնքը շվեյցարացիների հետ զարգացման հեռանկարային պլան է մշակել Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել. կան զոհեր և վիրավորներ Դիվանագետներն աշխատում են ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման վրա. Թիլերսոն ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 19 Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ Մյունխենյան համաժողովը ապացուցեց, որ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի մասին Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Փետրվարի 20-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին Տոկիոյում և Երևանում դեսպանությունների հիմնումը նոր լիցք է հաղորդել տարբեր բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը Նախագահ Սարգսյանը Մյունխենում իր ելույթում շեշտադրել է ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցերը ՀՀ ԱԳ նախարարը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ կարևորել են միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի արգործնախարարության պատվիրակությանը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Անցած շաբաթ Ադրբեջանը առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Օրենքը նորակառույց շենքերի անվտանգությունը սահմանում, իսկ կատարումը թողնում է կառուցապատողների խղճին «168 Ժամ». Նորատ Տեր Գրիգորյանց. «Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած պահի» «Ժողովուրդ». Երևանի կամուրջների ցանցապատելու մասին խոստումը անկատար է մնացել «Ժողովուրդ». Ինչո՞ւ չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը «Հրապարակ». Բարձրագույն դատական խորհրդի ընտրություններում քանի անդամ կառաջադրվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Հայաստանում կներդրվի բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը Դավիթ Լոքյանը ՀՀ Նախագահին զեկուցել է հանձնարարականների կատարման ընթացքի մասին Հայաստանը ներկայացված է Նյուրբերգում անցկացվող օրգանական սննդի առաջատար BIOFACH ցուցահանդեսում Տարոն Մարգարյանը կոչ է արել վերականգնել Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը Հայաստանից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն ԱԺ-ն մերժեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների «Ելք»-ի նախագիծը Քննարկվել է Հայաստանի և Բելառուսի միջև օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ Արա Բաբլոյանն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan