Դավիթ Բաբայանն արտահերթ ընտրություններ անցկացնելու Ալիևի քայլը սեփական ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է համարում

Դավիթ Բաբայանն արտահերթ ընտրություններ անցկացնելու Ալիևի քայլը սեփական ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է համարում

Արտահերթ ընտրություններ անցկացնելու Ադրբեջանի նախագահի քայլն անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի նկատմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Որքան ուշ լինեն ընտրություններն, այդքան նախագահը պետք է ստիպված լիներ կարգավորել որոշ հարցեր ` կապված համաներման հետ, գիտեք, եվրոպական կառույցներն են ստիպում, լուծել ներքին խնդիրներ: Հետևաբար, սա բարդություններից խուսափելու, իրավիճակը քողարկելու քայլ է»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է սահմանին հնարավոր սադրանքներին, ապա Դավիթ Բաբայանը նշեց, որ բնական է, որ այս պարագայում շատերն են այդ մասին մտածում, սակայն չի կարծում, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու քայլը կապված է հնարավոր սադրանքներ հետ:

«Նախ և առաջ բոլորի համար պարզ է, որ Ալիևն ինքն իրեն անցկացնելու է այդ ընտրություններում: Մենք գիտենք, որ անկախ նրանից երբ և ինչպես են անցկացվելու ընտրությունները Ալիևից կարելի է սպասել ամեն ինչ, հետևաբար մեր պատրաստվածության աստիճանը միշտ բարձր է: Եթե այդ քայլն ուղղված լիներ ինչ-որ սադրանքներ իրականացնելուն, ապա այդ դեպքում ինքը կորցնում է անակնկալի բերելու գործոնը, որը կարևոր է ագրեսորի համար: Հետևաբար` կարծում եմ, այստեղ այլ հաշվարկներ են»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծեց, որ անկախ ամեն ինչից, թե ինչ իրավիճակ է, ինչ փոփոխությունն են, Պաշտպանության բանակը պատրաստվածությունը միշտ ամենաբարձր մակարդակի վրա է: «Ի դեմ Ադրբեջանի, մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ, որից ամեն ինչ սպասելի է: Հետևաբար` մենք միշտ պատրաստ ենք»,-հավելեց Դավիթ Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում