Դոմինիկ դը Բյումանը ԼՂ խնդրի լուծումը պատկերացնում է ՄԱԿ-ի կոնվենցիաների և ազգերի ինքնորոշման հիման վրա

Դոմինիկ դը Բյումանը ԼՂ խնդրի լուծումը պատկերացնում է ՄԱԿ-ի կոնվենցիաների և ազգերի ինքնորոշման հիման վրա

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պատկերացնում է բանակցությունների ճանապարհով՝ հիմնված ՄԱԿ-ի բազմաթիվ կոնվենցիաների և ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, ինչպես մյուս ժողովուրդները: Խնդրի լուծումը հարկավոր է պատկերացնել բանակցությունների միջոցով, որոնց հիմքում կլինեն ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիաներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Դոմինիկ դը Բյումանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում