Թբիլիսյան խճուղում երեք ավտոմեքենաների մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել

Թբիլիսյան խճուղում երեք ավտոմեքենաների մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 6-ին, ժամը 16:52-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «Lada 2104» մակնիշի 35 AA 653 (վարորդ` Ա. Ց.), «Mitsubishi Grandis» մակնիշի 34 VQ 700 (վարորդ` Ա. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի H923KX32 (վարորդ` Է. Կ.) պետհամարանիշով բեռնատարը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում