AM | RU
USD
EUR
RUB

Թալիշը պետք է ապրի ոչ միայն իր սովորական՝ այլ նաև մշակութային կյանքով

 
 

ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը եթե Հայաստանում չէ, ապա Արցախում է ու, մասնավորապես, Մարտակերտ քաղաքում: Սակայն նրա վերջին այցը մի քանի գործոններով էր պայմանավորված: Մամուլում հայտնվեցին հրապարակումներ, որ Թալիշում շինարարությունը կանգ է առել, որ աշխատանքները դադարեցված են։ Նման տեղեկություները դաշտ էին նետել ադրբեջանական ԶԼՄ-ները: Պատգամավորը, որ բազմաթիվ անգամ եղել է Թալիշում, որոշեց անձամբ այցելել այնտեղ ու ներկայացնել եղելությունը:

Հենց Թալիշի մուտքից լսելի է եղել ընթացող շինարարության ձայները:

«Տեսա հրաշալի պատկեր, տեսա, որ ինտենսիվ աշխատանք է տարվում, այն էլ՝ որակյալ։ Դպրոցում շինարարական աշխատանք էր տարվում ու այն այժմ գտնվում է ավելի ապահով տեղանքում. Շուտով պատրաստ կլինի նաև մանկապարտեզը», -ասում է Շուշան Պետրոսյանը:

Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն 17 բնակելի տուն պատրաստ է շահագործման: Նշենք, որ բնակչության համար նախատեսված է կառուցել ապաստարաններ: Համայնքի կենտրոնական փողոցի աշխատանքները ևս սկսված են: Ամբողջովին փոխվել է նաև Թալիշի ջրամատակարարման ներքին ցանցը: Գյուղում դեռևս ապրում են միայն տղամարդիկ, բայց մեկ ընտանիք արդեն տեղափոխվել է մշտական բնակության: Շուշան Պետրոսյանը եղել է այդ տանը ու հանդիպել տանտիրուհու հետ :

«Պատերազմի ժամանակ նրանք տեղափոխվել էին Հրազդան, սակայն հայրը չի դիմացել ու վեց ամիս անց վերադարձել է Թալիշ: Ամռանը հենց բակում են քնել, այնուհետև տեղափոխվել են Ալաշան: Բայց հայրը ամեն ինչ արել է, որ տղան բանվորներին օգնի, որպեսզի շինարարությունն ավարտին հասցնեն»:

Շուշան Պետրոսյանն ասում է՝ նախկին Թալիշը ավերված հետքերից գրեթե կիսով չափ մաքրվել է, նոր շունչ կա արդեն գյուղում։ Հիշում է, որ Թալիշի հանդիսությունների սրահում պարբերաբար են հանդես եկել հյուրախաղերով ու այսօր այդ վայրը լիովին վերակառուցվել է, ինչը նշանակում է, որ այդտեղ դարձյալ հնչելու են մշակութային միջոցառումների ձայները.

«Էլի գնալու ենք հյուրախաղերի, ու Թալիշը պետք է ապրի ոչ միայն իր սովորական կյանքով՝ հող մշակելով ու սահման պահելով, այլ մշակութային կյանքով»,-շեշտում է Շուշան Պետրոսյանը

Ու մինչ Թալիշի դահլիճը պատրաստ կլինի, այս ընթացքում Շուշան Պետրոսյանը կազմակերպել է հյուրախաղ Մարտունիում, Ստեփանակերտում, Քարվաճառում ու զորամասում։ Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանի թատրոն ստուդիայի ուսանողները ներկայացրել են հայ դասականների բանաստեղծությունները։

Լրահոս
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում տեղ- տեղ առկա է մերկասառույց «Ժամանակ». Բունտ է հասունանում «Հրապարակ». Պարգևավճարները ժամանակին բաց տեղեկատվություն են եղել «168 Ժամ». Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու «Ժամանակ». Հայաստանում կսկսվի՞ «դեղին բաճկոնավորների» շարժում «Հրապարակ». «Նակոլկա Շուշոյից» շարունակ դժգոհում են «Ժողովուրդ». Արամ Հարությունյանի նկատմամբ մեկ այլ դրվագով էլ է քրգործ հարուցված եղել «Հրապարակ». Արագածոտնի մարզպետը հորդորել է, որ պարգևատրումների հրամանը չտեղադրվի մարզպետարանի կայքում «Փաստ». Գոտիականությունը փոխել են, որ լիցենզիայի գումարները քիչ վճարեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 24 «Ոչ պաշտոնական դիվանագիտություն». Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպման հետքերով… Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Փաշինյանն ու Բոլթոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը տարածաշրջանում ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը կարևորել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկը Ստեփանակերտը ողջունում է Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ բանակցային գործընթացի շարունակման առումով Արմեն Աշոտյան. «Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ» Ֆինլանդիայի նախագահ․ ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ կա Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ հանդիպումից Դավոսում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի խումբ գործարարներ Հայաստանում նոր ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան Բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց. պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը Stratfor. Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց «Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել «Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակության «Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ». ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Ալիևի հետ հանդիպելու Փաշինյանի անհագ ցանկությունը Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ Ուկրաինայի նախագահի ընտրություններում Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Տիմոշենկոյին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan