ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը խաղաղ ճանապարհով
07/02/2018 17:10
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգումն ավելի քան 20 տարի չափազանց մեծ ժամանակահատված է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդական Բրիջիտ Բրինկը:
«Միացյալ Նահանգներն աջակցում է հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով և հանուն դրա մենք շարունակում ենք ջանքեր գործադրել»,- ասել է Բրինկը: Նա հիշեցրել է, որ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների նպատակով Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Ադրբեջանում:
Փետրվարի 8-ին եռանախագահներն այցելելու են Հայաստան, ապա Արցախի Հանրապետություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում