Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը լավ ապագա ունի. Քրիստիան Կարամբյո

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը լավ ապագա ունի. Քրիստիան Կարամբյո

Ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն, ով այսօր Երևանում ներկայացրեց աշխարհի գավաթը, խոսեց նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում և ունի բոլոր որակները թիմի հետ իր նպատակներին հասնելու համար: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը լավ ապագա ունի: Գիտեմ նաև «Օլիմպիակոս»-ի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանին»,-լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Կարամբյոն:

Աշխարհի նախկին չեմպիոնի կարծիքով՝ ուժեղագույն ֆուտբոլիստներից են Յուրի Ջորկաեֆը, Թիերի Անրին և Զիդանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում