Նախագահը Երևանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը

Նախագահը Երևանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը

Ֆուտբոլի Աշխարհի գավաթն առաջին անգամ բերվել է Հայաստան: Երևանում աշխարհի գավաթը ներկայացրել է Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998-ի աշխարհի չեմպիոն, Ռեալի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն: Վերջինս հիշատակել է հայազգի անվանի ֆուտբոլիստներ Յուրի Ջորկայեֆին և Ալեն Պողոսյանին, նաև քաջալերել Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Աշխարհի առաջնության Գավաթը Հանրային ցուցադրության է հանվել Օպերայի բակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում