«Առավոտ». Համոզված չեմ, որ Ադրբեջանը վերջնականապես զիջման գնաց. Բորիս Նավասարդյան

«Առավոտ». Համոզված չեմ, որ Ադրբեջանը վերջնականապես զիջման գնաց. Բորիս Նավասարդյան

«Համոզված չեմ, որ Ադրբեջանը վերջնականապես զիջման գնաց, նա փորձելու է բացառել դիտորդների լայն ներկայությունը շփման գծում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նա անդրադարձել այն փաստին, որ Կրակովում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել յոթ հոգով ավելացնելու Արցախյան հակամարտության շփման գոտում ԵԱՀԿ մշտադիտարկողների թիվը:

Նավասարդյանն ընդգծում է՝ եթե շփման գծում պարբերաբար լինում են սպանություններ, միջադեպեր, որոնց հետևանքով նաև խաղաղ բնակչությունն տուժում, շանս չկա, որ երկկողմանի վստահության մթնոլորտ կձևավորվի:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում