AM | RU
USD
EUR
RUB

Վիճաբանություն փաստարկների և հիստերիկայի միջև

«2 НК» ԲԸ բաժնետերերի միջև վեճը մեկնաբանում է փաստաբանը

Համացանցում հայտնվել է Յուրի Սենյոնովի տեսաուղերձը, որում նա գնահատական է տալիս «2 НК» ընկերության բաժնետերերի կոնֆլիկտին։

Ինձ անհայտ է, թե ով է Յուրի Սեմյոնովը, մինչև այս հրապարակումը նրա մասին ոչինչ չեմ լսել, շփումներ չեմ ունեցել: Նաև անհայատ է, արդյո՞ք Յուրի Սեմյոնովի արտահայտած դիրքորոշում իր սեփականն է, ո՞ւմ նախաձեռնությամբ է նա գործում, կիսո՞ւմ են արդյոք նրա տեսակետները բաժնետեր Գրիգորյանն ու գլխավոր տնօրեն Գորինովը, թե՞ Սեմյոնովը շարադրում է իր տեսլականը, դրա համար կոնֆլիկտի կողմերից չունենալով ոչ մի իրավասություն և հանձնարարություն:

Ես կարծում եմ, որ եթե մինչ այժմ Գրիգորյանն ու Գորինովը հերքումով հանդես չեն եկել և չեն հրաժարվել, որ Յուրի Սեմյոնովն իրենց հետ անմիջական կապ չունի, ապա նշանակում է, որ նրանք կիսում են այն բոլորը հերյուրանքները, որ կան տեսաուղերձում և հաստատում են, որ նա արտահայտել է այս կոնֆլիկտում իրենց պաշտոնական դիրքորոշումը:

Յուրի Սեմյոնովի խոսքերից ո՞րն է ճիշտ.

-Բաժնետերերի միջև հակասությունների սկզբում Նատալյա Աբրահամյանը եղել է բաժնետերերից մեկը (50 % բաժնետոմսեր), մյուս բաժնետերը հանդիսանում է Ռուբեն Գրիգորյանը:

-2016 թվականին բաժնետեր Նատալյա Աբրահամյանի շահերը լիազորագրով սկսել է ներկայացնել փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովը:

- Փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովը, գործելով իր վստահորդի շահերից, հանցագործության մասին հայտարարություն է տվել ՆԳՆ, որտեղ ստուգումների արդյունքում հարուցվել է քրեական գործ:

-Այս պահին Ռուբեն Գրիգորյանի հետ մեկտեղ ընկերության բաժնետեր (50 %) է հանդիսանում Վարդան Խաչատրյանը:

Յուրի Սեմյոնովի տեսաուղերձում փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովի գործողությունների մասին ասված մյուս բոլոր խոսքերը հանդիսանում են նրա երևակայության արդյունքը, իսկ տեղեկատվության ներկայացման ձևը և կոնֆլիկտի շուրջ անառողջ իրարանցման ձևավորման փորձ, որով նպատակ ունեն խուսափել կատարած հանցագործությունների համար պատասխանատվությունից:

Յուրի Սեմյոնովն իր ուղերձում հայտարարում է, որ մեր կողմը, իբր պատահաբար, Ռուբեն Գրիգորյանի հետ ընկերության հավասարազոր բաժնետեր է դարձել: Մեր կողմը, իբր շահադիտական նկատառումներով, որոշել է յուրացնել ամբողջ բիզնեսը, ինչ-որ ժամանակից սկսած չբավարարվելով իր մասով: Մեր կողմը, իբր հնարավորություն չունենալով ընկերության ղեկավար Գորինովին և մյուս բաժնետեր Գրիգորյանին ներկայացնել ոչ մի հիմնավոր պահանջ, հետաքննության և դատախազության հետ կոռուպցիոն հարաբերությունների մեջ է մտել և հակառակ կողմին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով ձգտում է բիզնեսը զավթելու համար ճանապարհ հարթել:

Ըստ տվյալ կոնֆլիկտի էության՝ մեր կողմը կատարում է հետևյալ հայտարարությունը.

Չնայած, որ Գրիգորյանը տիրապետում է բիզնեսի ընդամենը կեսին, զավթել է բիզնեսն ամբողջությամբ: Ընկերության հիմնական ակտիվի, առևտրի կենտրոնի օգտագործման, վարձակալություններից ստացված միջոցների բաշխման որոշումներն ընդունում է գործնականում միահեծան: Նա այնպիսի պայմաններ է ստեղծել, որոնցով մյուս բաժնետիրոջը զրկել է որոշումների ընդունման, ընկերության կառավարման մարմնի կազմավորման, ակտիվների կառավարման և դրանց հավատարմագրային կառավարման հանձնելու հնարավորությունից: Այդ ամենը կատարվում է ընկերության գործունեության արտաքին բարենպաստ կերպարի ներքո: Ընկերությունը ղեկավարում է տնօրեն Գորինովը: Առևտրի կենտրոնը հավատարմագրային կառավարման է տրվել «Վեյնետ Թրեյդինգ» ընկերությանը: Բաժնետերերի եռամսյակային ժողովներին բաժանվում է եկամուտը, որը վճարվում է բաժնետերերին:

Իսկ ի՞նչ է իրականում թաքնված այս թվացյալ արտաքին բարեկերպության տակ: Գլխավոր տնօրեն Գորինովին պաշտոնում բաժնետերերը չեն նշանակել: Բաժնետերերը նրա հետ պայմանագիր չեն կնքել: Այն փաստաթղթերը, որ ներկայացնում է Գորինովը որպես իր լիազորությունների հաստատում, կեղծված են, իսկ դրանց վրա բաժնետեր Նատալիա Աբրահամյանի ստորագրությունը կեղծված է:

Առևտրի կենտրոնը «Վեյնետ Թրեյդինգ» ընկերությանը հավատարմագրային
կառավարման հանձնելու Գորինովի կողմից ստորագրված պայմանագիրը բաժնետերերի հետ չի համաձայնեցվել ու բաժնետերերի հավանությունը չի ստացել: «Վեյնետ Թրեյդինգ» ընկերությունն անմիջական կապ ունի Գորինովի և Գրիգորյանի հետ, որը հաստատվում է այն հանգամանքով, որ հավատարմագրային կառավարման պայմանագիրը «Վեյնետ Թրեյդինգ» ընկերության կողմից ստորագրված է Ռուբեն Գրիգորյանի կողմից, իսկ պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիրը «Վեյնետ Թրեյդինգ» ընկերության կողմից ստորագրել է Գորինովը: Միաժամանակ «2 НК» ԲԸ կողմից հավատարմագրային կառավարման պայմանագիրը նույնպես ստորագրված է նույն Գորինովի կողմից:

«2 НК» ԲԸ միջոցների բաշխման համակարգը կազմակերպված է այնպես, որ առևտրի կենտրոնի վարձակալությունից ստացված բոլոր միջոցները նստում են «Վեյնետ Թրեյդինգ» ընկերության հաշվեհամարին, որը վերահսկվում է Գրիգորյանի և Գորինովի կողմից, և միայն այն միջոցները, որոնք Գրիգորյանն ու Գորինովը բավարար են համարում, արդեն անցնում են «2 НК» ԲԸ հաշվեհամարին՝ եկամտի տեսքվ բաժնետերերի միջև բաժանելու համար:

Փաստաբան Կառաֆելովի նախաձեռնությամբ կատարված փորձաքննությունը հաստատել է առևտրի կենտրոնի վարձակալությունից բաժնետերերին հատկացվող եկամուտների բավարարության՝ կոնֆլիկտի մեր կողմի կասկածները: Փորձաքննությունը բացահայտել է բազմամիլիոն պակասորդ:

Բոլոր նշված փաստերն ունեն փաստաթղթային հաստատում, որոնք մեր կողմից ներկայացվել են հետաքննությանը:

Իրականում տվյալ կոնֆլիկտը փաստաբան Կառաֆելովի մասնակցությունից հետո չի սկսվել: Այն հին նախապատմություն ունի: Բաժնետեր Նատալիա Աբրահամյանը բազմաթիվ տարիներ փորձել է իր համար բաժնետիրոջ իր իրավունքներն իրականացնելու հնարավորություն ստանալ, սակայն մշտապես բախվել է կոշտ դիմադրության: Գրիգորյանն ու Գորինովը, քողարկվելով թվացյալ բարեկերպության շղարշի տակ, հասանելի չեն դարձրել ընկերության փաստաթղթերը և տեղեկությունները: Միայն մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հետաքննությանը և դատախազությանը կատարված հանցագործությունների վերաբերյալ բավարար ապացույցներ ներկայացնել և նրանց ուշադրությունը հրավիրել խնդրին:

Ես հույսով հետևում եմ իրավիճակի զարգացմանը, բայց ժամանակից շուտ չեմ գայթակղվում դրա լուծմամբ, քանզի լավ հասկանում եմ, ինչպիսի մարդիկ են ներկայացնում կոնֆլիկտի հակառակորդ կողմը, ինչ մեթոդներով են պատրաստ շահարկել և ինչ միջոցների են ընդունակ, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից:

Ալեկսանդր Կառաֆելով

 

Լրահոս
ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին Ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության իմիտացիա ստեղծել Հայոց եկեղեցուն բարգավաճում, հայ-լիբանանյան կապերին՝ էլ ավելի ամրապնդում. Միշել Աունը հյուրընկալվեց Մայր Աթոռում Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ՀՀ վարչապետը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը Քաղաքագետն Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ լայն կոնսենսուս է տեսնում Թրամփն աշակերտների եւ ուսուցիչների հետ կքննարկի դպրոցներում անվտանգության ապահովման հարցը ՀՀ Ազգային ժողովի եւ Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերը կխորացնեն փոխգործակցությունը Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան Ինովացիոն կենտրոնում նախագծվող ու արտադրվող սարքերով ծղոտից էներգիա են ստանում, արհեստական անձրև առաջացնում ու չեզոքացնում կարկուտը Գևորգ Կոստանյանն առաջնահերթ է համարում մարտի 1-ի դեպքերի առաջացման պատճառների և հիմքերի վերացումը 20 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում. ամենաշատ թեկնածուներ առաջադրել է իշխող ՀՀԿ-ն Երևանում կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը Պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլտվություն հասկացությունները. Լեւոն Մկրտչյան Սուրեն Կարայանը ՀՀ Նախագահին է զեկուցել հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանին Կրթական ոլորտում ցանկացած քայլ պետք է հեռանկարային լինի Գեւորգ Կոստանյանն առաջադրվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Միջին ամսական աշխատավարձը պետական հատվածում աճել է 7.1, մասնավորում` 11.3 տոկոսով Առաջիկա օրերին արևային եղանակը կպահպանվի ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին նախագծին ԱԺ հանձնաժողովը քննարկում է ռեյտինգային ընտրակարգը վերացնելու «Ծառուկյան» խմբակցության նախագիծը Արցախի նախագահը մասնակցել է ոստիկանության գործունեության արդյունքների ամփոփման նիստին Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակցի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերում բարեգործություն կիրականացվի Որևէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման. ՄԻՊ արձագանքը քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի նոր կարգին Ջորջ Քլունին 500 հազ. դոլար կտրամադրի ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողության խստացման ակցիաների համար Մադագասկարի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այց կկատարի Հայաստան ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը կազատվի պաշտոնից Արա Սաղաթելյանը Երուսաղեմում մասնակցում է խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների միջազգային համաժողովին Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Տարոն Մարգարյանը Սաթիկ Սեյրանյանի հետ քննարկել է քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու նոր որոշումը Երևանի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են «Հրապարակ». Լոսանջելեսահայերը խնդրում են ԱՄՆ մուտքի արտոնագրից զրկել ավագանու ՀՀԿ անդամներին «Ժամանակ». «Տրանսգազի» Կոլյան զբաղված է թոռներին ազատելու գործով «Հրապարակ». Վարդան Մամիկոնյանը հրաժեշտ է տվել Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan