Զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում