Քերոլայն Քոքսը բարձր է գնահատում Արմեն Սարգսյանի դիվանագիտական փորձառությունը, որը մեծ ավանդ կբերի Հայաստանին

Քերոլայն Քոքսը բարձր է գնահատում Արմեն Սարգսյանի դիվանագիտական փորձառությունը, որը մեծ ավանդ կբերի Հայաստանին

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը չափազանց ուրախ է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հիանալի հեռանկարով: Այս մասին Քոքսը խոսել է հատուկ տեսաուղերձում:

«Երկար տարիներ է, ինչ շատ լավ ճանաչում եմ դոկտոր Սարգսյանին և նրա կնոջը: Երբ նա առողջական լուրջ խնդիրներ ուներ, բազմիցս այցելել եմ նրան Լոնդոնում: Հիասքանչ է տեսնել նրան այսքան կենսախինդ եւ էներգիայով լեցուն: Շատ ուրախ եմ, երբ պատկերացնում եմ, թե նա ինչ կարող է տալ Հայաստանի ժողովրդին՝ իր դիվանագիտական փորձառությամբ և միջազգային կապերով»,- տեսանյութում ասում է Քոքսը:

Նա հավելում է, որ ֆանտաստիկ է տեսնել մեկին, ով, հաղթահարելով սարսափելի հիվանությունը, այժմ այսքան կենսուրախ է, առողջ և այդչափ մեծ ավանդ կարող է բերել Հայաստանին, Հայաստանի ու Արցախի ժողովրդին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում