Hurriyet.Ռուսաստանը փակել է Սիրիայի օդային տարածքը Թուրքիայի օդուժի համար

Hurriyet.Ռուսաստանը փակել է Սիրիայի օդային տարածքը Թուրքիայի օդուժի համար

Ռուսաստանը փետրվարի 4-ից ժամակավորապես փակել է Սիրիայի օդային տարածքը Թուրքիայի օդուժի համար։ Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ այդ մասին տեղեկություն է տարածել «Hurriyet» թերթի կայքի թղթակից Ուղուր Էրգանը:

Վերջինիս վարկածի համաձայն՝ դա Ռուսաստանը արել է այն բանից հետո, երբ Սիրիայի տարածքում խոցվել է ռուսական «Cy-25» կործանիչը, տեղի ծայրահեղական արմատական խմբավորումների զինյալների կողմից:

Լրագրողը նաև նշել է, որ արգելքը չի գործում միայն թուրքական անօդաչու սարքերի համար, որոնք դեռևս կարողանում են թռչել Աֆրինի վրայով:

Էրգանի խոսքերով՝ Սիրիայի օդային տարածքը Թուրքիայի համար կբացվի միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը Սիրիայում տեղակայի նոր ՀՕՊ համակարգեր: Նոր ՀՕՊ համակարգերի տեղադրման հետևանքով, ժամանակավորապես չեն գործելու նախկին ՀՕՊ համակարգերը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում